ԱՄՆ դեսպանը հանդիպել է անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքների անդամներին

ԱՄՆ դեսպանը հանդիպել է անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքների անդամներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է անհետ կորած զինվորների ու գերեվարվածների ընտանիքների անդամներին, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, իսկ հակամարտության երկու կողմերում զոհվածների աճյունները հնարավորության դեպքում պետք է վերադարձվեն նրանց հարազատներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանում 33 հայ գերու առկայությունը պաշտոնականացված թիվն է, իսկ չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա։

Ընթերցեք նաև․ Սահակյան. Հայ գերիներին դաժանորեն ծեծել են, զրկել սննդից, քնից՝ դրան մասնակցել են նաև բուժաշխատողներ

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---