Էրդողան․ Քըլիչդարօղլուն մտադիր է խայտառակել Թուրքիային՝ անտեսելով «ադրբեջանցի եղբայրներին»![]() 13 մայիսի 2023 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ամոթալի» է անվանել նախգահական ընտրություններում իր ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլիչդարօղլուի «Պատմական Մետաքսի ճանապարհի վերածնունդը» նախագիծը, որում Ադրբեջանը ներառված չէ։ Այդ մասին նա ասել է թուրքական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ «Պարոն Քեմալ Քըլիչդարօղլուն կրկին մտադիր է խայտառակել մեր ազգը՝ անտեսելով մեր ադրբեջանցի եղբայրներին»,-ասել է Էրդողանը, գրում է Haqqin.az-ը։ Ըստ նրա, թուրքական ժողովուրդը թույլ չի տա ոչ մի այնպիսի նախագիծ, որը կարող է վնասել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությանը։ Նախագահական ընտրությունները Թուրքիայում կայանալու են մայիսի 14-ին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |