Միշելը՝ գերիների մասին․ Ըմբռնում է ձեռք բերվել, որ առաջիկա շաբաթներին կալանավորվածներն ազատ կարձակվեն![]() 15 մայիսի 2023 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելն ասուլիսում խոսել է նաև գերիների մասին։ Անդրադառնալով հումանիտար հարցերին՝ Միշելն ասել է, որ «ըմբռնում է ձեռք բերվել, որ առաջիկա շաբաթներին կալանավորվածներն ազատ կարձակվեն»։ Նա նաև ընդգծել է, որ փոխըմբռնում պետք է լինի այն հարցում, որ այն զինվորները, որոնք պարզապես մոլորվել և մյուս կողմ են անցել, առաջիկայում ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով»,- ասել է Միշելը։ Նա հավելել է, որ քննարկվել է նաև անհետ կորածների ճակատագրերը պարզելու և ականազերծմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորությունը։ Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |