Միշելը խոսել է Բաքվի և «նախկին ԼՂԻՄ բնակչության միջև» միջազգային համագործակցությամբ երկխոսության անհրաժեշտության մասին![]() 15 մայիսի 2023 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելն ասուլիսում հայտարարել է, որ շարունակվել է երկխոսությունը «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության մասին»։ «Հորդորել եմ Ադրբեջանին դրական օրակարգ մշակել՝ ապահովելու համար այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ «Ես նաև հարց եմ բարձրացրել Բաքվի և այդ բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, որ կարևոր է ձեռնպահ մնալ թշնամական հռետորաբանությունից, գործել բարեխղճորեն և առաջնորդություն դրսևորել փոխընդունելի լուծումներ գտնելու համար»,-ասել է նա։ Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |