Էրդողանը չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ 50%-ը, 2-րդ փուլ կլինի15 մայիսի 2023 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը ձայների 100%-ի հաշվարկից հետո չի հավաքում առաջին փուլով հաղթելու համար անհրաժեշտ 50%-ը։ Հաղթողը կորոշվի 2-րդ փուլում՝ մայիսի 28-ին։ Քվեաթերթիկների հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է 49․24%։ Նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլիչդարօղլուն, որը 6 կուսակցություն միավորող «Ազգային դաշինքի» թեկնածուն է, հավաքել է 45․06%։ Երրորդ թեկնածուն՝ Սինան Օհանը՝ 5․28%, հայտնում է BBC-ն։ Եղել են քվեարկողներ նաև Մուհարրեմ Ինջեի օգտին, որը գլխավորում է «Հայրենիք» կուսակցությունը և որը մայիսի 11-ին ինքնաբացարկ էր հայտարարել։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 0,43%-ը։ Թեկնածուներն արդեն մեկնաբանել են նախնական արդյունքները։ Էրդողանը հույս է հայտնել, որ կհաղթի առաջին փուլով, սակայն, հավելել է, որ եթե ժողովրդի կամքով վիճակված է 2-րդ փուլ անցկացնել, ապա ինքը չի առարկի։ Դիմելով իր կողմնակիցներին՝ նա ասել է․ «Թեև վերջնական տվյալները չկան, կարող եմ ասել, որ մենք առաջատար ենք ակնհայտ առավելությամբ»։ Քըլիչդարօղլուն իր հերթին ասել է, որ վստահ է, որ հաղթելու է 2-րդ փուլում։ Վերջնական տվյալները կհրապարակվեն մայիսի 19-ին։ Նախնական տվյալներով միաժամանակ անցկացված խորհրդարանական ընտրություններում առաջատարն Էրդողանի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունն է։ Ավելի վաղ Էրդողանը «ամոթալի» էր անվանել նախգահական ընտրություններում իր ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլիչդարօղլուի «Պատմական Մետաքսի ճանապարհի վերածնունդը» նախագիծը, որում Ադրբեջանը ներառված չէ։ Այդ մասին նա ասել է թուրքական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ «Պարոն Քեմալ Քըլիչդարօղլուն կրկին մտադիր է խայտառակել մեր ազգը՝ անտեսելով մեր ադրբեջանցի եղբայրներին»,-ասել է Էրդողանը: Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |