Արայիկ Հարությունյանն «ընդառաջ քայլ» կանի Սամվել Բաբայանին15 մայիսի 2023 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Արցախի Ազգային ժողովի նախագահի կողմից իրեն փոխանցված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա հայտարարել է, որ որոշել է ընդառաջ քայլ անել։ «Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության: Միաժամանակ ընդգծում եմ, որ հատկապես այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն և պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով»,-ասվում է գրառման մեջ։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրած ԱՀ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանրահավաքում պահանջել են Արցախի նախագահից Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար։ Բեմ է հրավիրվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը հայտնել է որ ուղերձը կփոխանցի նախագահին և երկրում սկսելու են քաղաքական կոնսուլտացիաները և դիտարկելու են բոլոր առաջարկները։ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ իրենց պատասխանը պետք է երկու ժամից, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |