532 կին պարեկ դառնալու հայտ է ներկայացրել

532 կին պարեկ դառնալու հայտ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Ամփոփվել են Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման արդյունքները՝ հայտ է ներկայացրել 532 կին դիմորդներ հանրապետության բոլոր մարզերից, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Ներկայումս բոլոր հայտերը գտնվում են ուսումնասիրության փուլում։ Առաջիկայում Ներքին գործերի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ` հայտատուների հետ հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ։

Նպատակային ընդունելության ժամանակացույցի վերաբերյալ տվյալները կհրապարակվեն առաջիկայում։ Նախագրանցմանը չմասնակցելը խոչընդոտ չէ հետագայում նպատակային ընդունելությանը մասնակցելու համար, բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել նախագրանցվել, կարող են հայտերն ուղարկել նպատակային ընդունելության հայտարարությունը տարածելուն պես։

Նշվում է, որ նպատակային ընդունելությանն ընդառաջ Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվում է «Եղիր ուժ մեր երկրի համար» իրազեկման լայնամասշտաբ արշավը, որի շրջանակներում ուղերձներ են հղում կին պաշտոնյաները, հանրապետական մակարդակով կազմակերպվում են իրազեկման հանդիպում-քննարկումներ։

Հընթացս նախարարությունը ձեռնամուխ է լինելու օրենսդրական պայմանների վերանայմանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---