Իտալիայում առգրավել են Էկվադորից Հայաստան ուղարկվելիք գրեթե 3 տոննա կոկաինը![]() 16 մայիսի 2023 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի ֆինանսական գվարդիան կոկաինի ռեկորդային՝ 2734 կգ խմբաքանակ է հայտնաբերել, որը Էկվադորից Հայաստան էր տեղափոխվում։ Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Արգելված բեռը հայտնաբերվել է Կալաբրիայի հարավում՝ Ջոյա Տաուրո նավահանգստում։ Թմրանյութը սառեցված վիճակում էր՝ 12 մետրանոց փաթեթներով, 78 տոննա բանանի միջև։ Այդ երկու կոնտեյները Հայաստան էր տեղափոխվում Գուայակիլից (Էկվադոր) վրացական Բաթումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Կոկաինը հայտնաբերվել է բարդ սքաներների և Ջոել շան օգնությամբ։ Առգրավված թմրանյութը, որը շատ մաքուր էր և իդեալական վիճակում, թմրանյութի վաճառականներին ավելի քան 800 մլն եվրո եկամուտ կբերեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Թմրանյութի խմբաքանակի տեղափոխման և ոչնչացման համար ներգրավվել է ավելի քան 30 աշխատակից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |