Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ![]() 17 մայիսի 2023 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է։ Նա կալանքի տակ կմնա ևս 1 ամիս, հայտնում է Aysor.am-ը։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 16։00-ին։ ԱԱԾ-Ն Դավիթ Գալստյանին կրկին կալանավորել էր հունվարին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում՝ անպիտան հրթիռների գործով, որն արդեն քննվում է Հակակոռուպցիոն դատարանում: 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։ 2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |