Թուրքիայի նորընտիր խորհրդարանում կլինի 1 հայ պատգամավոր17 մայիսի 2023 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսացկության անդամ, բժիշկ, պոլսահայ համայնքի ներկայացուցիչ Սևան Սըվաջըօղլուն երկրի նորընտիր խորհրդարանում կստանա պատգամավորական մանդատ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նա հայ համայնքի միակ ներկայացուցիչն է լինելու խորհրդարանում, գրում է Ermenihaber-ը։ Սևան Սըվաջըօղլուն թուրքական «Sabah» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է իր պատգմավոր ընտրվելու մասին լուրերին։ «Մեր երկրում փոքրամասնությունների թեկնածուի ընտրացուցակներում հայտնվելը, կարևոր քայլ է նրանց քաղաքական ներկայացվածությունը մեծացնելու տեսանկյունից»,-ասել է նա: Մայիսի 14-ին Թուրքիայում անցկացված համապետական ընտրություններում ԱԶԿ-ի կողմից ներկայացված ընտրացուցակում Սևան Սըվաջըօղլուն զբաղեցնում էր 9-րդ տեղը: 2018-ի գումարման խորհրդարանում 2 հայ պատգամավոր կար՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |