Քերոբյանը` Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին․ Շատ անհանգստացած ենք17 մայիսի 2023 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին լուրերն անհանգստացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նախարարն այդ մասին խոսել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում, հայտնում է Sputnik Արմենիան։ Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Իտալիայում մոտ 3 տոննա կոկաինի խմբաքանակ է հայտնաբերվել, որը Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։ Թմրամիջոցը թաքցրել էին 78 տոննա բանանի խմբաքանակում։ Մայիսի 17-ին էլ ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծվել մոտ 1 տոննա կոկաին (մոտ 250 մլն եվրո արժողության)։ «Մենք շատ անհանգստացած ենք թե՛ այս նորություններով, թե՛ ընդհանուր առմամբ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով»,– ասել է Քերոբյանը։ Ըստ ԱԱԾ–ի` կոկաինը Էկվադորից Հայաստան է բերվել մրգերի ներմուծմամբ զբաղվող ինչ–որ ընկերության կողմից, որի անունը չի նշվում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |