GUNLUK թերթը Հայոց ցեղասպանության մասին նյութ է հրապարակել

PanARMENIAN.Net - GUNLUK թերթը` Թուրքիայի քրդամետ ժողովրդավարական կուսակցության (DTP) տպագրական մարմինը, առաջին էջում զետեղել է «Մենք հիշում ենք... մենք ցավակցում ենք» փոքր նյութը: Դրանում խոսվում է 1915թ. ապրիլի 24-ին սկսված իրադարձությունների մասին, բայց, բնականաբար, չի հիշատակվում «ցեղասպանություն» բառը: Ճիշտ է, հոդվածի հեղինակը գրում է, որ Հայաստանում այդ օրն անվանում են «մեծ կոտորածի» օր:



GUNLUK-ը հիշեցնում է, որ 1915-1916թթ. տեղահանումների ընթացքում զոհվել է Արեւելյան Անատոլիայի գրեթե ողջ հայ բնակչությունը: Հոդվածում խոսքեր կան նաեւ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին, որն ազգայնականների կողմից սպանվեց 2007թ.:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---