Արման Մելիքյան. Մենք արթնացրել ենք Թուրքիա անունով քնած հրեշին24 ապրիլի 2009 - 22:54 AMT PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը պետք է սկզբունքային լինի համազգային հարցերում, այլ ոչ թե լինի զոհի եւ խնդրողի դերում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար, քաղաքագետ Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, ՀՀ եւ սփյուռքը պետք է ելույթ ունենան միասնական տեսակետից: «Սակայն ես մտավախություն ունեմ, որ դա միշտ չէ, որ այդպես է: Ես վախենում եմ, որ մենք միասնական չենք նույնիսկ Հայոց ցեղասպանության հարցում»,- ընդգծել է նա:Դրա հետ մեկտեղ քաղաքագետը մտահոգություն հայտնեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնության վերաբերյալ` ընդգծելով, որ սկսելով «ֆուտբոլային դիվանագիտություն»` նախագահ Սարգսյանի մտքով անգամ չէր անցնում, թե ինչի դա կհանգեցնի: «Մենք արթնացրինք Թուրքիա անունով քնած հրեշին, ինչը ինձ մեծ անհանգստություն է պատճառում»,- ասել է Մելիքյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |