Աշոտ Փաշինյանի գործով անցնող զոհված զինծառայողի մորը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածներին պահելու վայր՝ առերեսում է լինելու![]() 18 մայիսի 2023 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման համար ձերբակալված Գայանե Հակոբյանին, որը զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրն է, գիշերը շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Գիշերվա ժամը 3:00-ի դրությամբ տիկին Գայանեն դեռ «Էրեբունի» ԲԿ-ում էր, որտեղ հավաքվել էին նաև քաղաքացիներ, իսկ ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը։ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել դեպքի վերաբերյալ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ տիկին Գայանեին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր, որտեղ մայիսի 18-ին նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է։ «Անհայտ» ճանապարհով ՀԺ-ի տրամադրության տակ հայտնված «հայտնի» տեսագրությունը դիտած մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մեքենայում այդ պահին եղել են միայն երկու անձ՝ տիկին Գայանեն (վարորդ) և Աշոտ Փ.-ն (ուղևոր): Վերջինս պնդում է, որ այդ պահին ինքն առևանգված է եղել»,-ասվում է գրառման մեջ։ «Որդիների կանչ» ՀԿ-ն, արձագանքելով ՀԿ անդամների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման վերաբերյալ հրապարակումներին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել մեքենան, որտեղ իրենից բացի եղել է միայն զոհված զինծառայողներից մեկի մայրը։ «Եռաբլուրում, սեպտ. 21-ի գործով հերթական դատական նիստից հետո «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։ Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։ Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այնուհետև ճանապարհին այդպես էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից»,-ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |