ՀՀ-ն Իսլանդիայում չի ստորագրել Ուկրաինայի վնասների գրանցամատյան ստեղծելու հռչակագիրը![]() 18 մայիսի 2023 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Իսլանդիայում գումարված Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում 6 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա-Հերցեգովինան, Հունգարիան, Սերբիան և Թուրքիան, հրաժարվել են ստորագրել Ռուսաստանի կողմից ռազմական հարձակման ենթարկված Ուկրաինայի վնասների գրանցամատյան ստեղծելու հռչակագիրը։ Այդ մասին մայիսի 17-ին հայտնել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իրինա Մուդրայան, հայտնում է «Ազատությունը»։ Փաստաթուղթը ստորագրած տասնյակ պետությունների թվում են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան և Էստոնիան: Եվս 3 երկիր՝ Անդորրան, Բուլղարիան և Շվեյցարիան, պատրաստ են միանալ հռչակագրին, բայց պետք է կարգավորեն դրա հետ կապված ներքին իրավական ընթացակարգերը: Գրանցամատյանը (ռեեստրը) տեղակայվելու է Հաագայում: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրան հայտնել է, որ գրանցամատյանի աշխատանքը սերտորեն համակարգվելու է Ուկրաինայի հետ: «Ռեեստրը կընդունի, կմշակի և կպահի (Ուկրաինայի կրած) վնասների մասին դիմումները», - ասել է Հոկստրան։ Նրա խոսքով, այդ մեխանիզմին միացել է 43 պետություն: Ենթադրվում է, որ այն ամբողջ ծավալով կսկսի աշխատել 2024 թվականին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |