Արցախում համաներում կհայտարարվի․ ԱԺ-ն ընդունել է նախագիծն 1-ին ընթերցմամբ18 մայիսի 2023 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Համաներման մասին» օրենքի նախագիծը: 133 արցախցի կազատվի պատժի կրումից։ Համաներումը չի տարածվելու պետական դավաճանության դեպքերի վրա, հայտնում է «Առավոտը»։ Նախագծով առաջարկվում է մինչև 2023-ի ապրիլի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ հանցագործություն կատարած որոշ անձանց նկատմամբ հայտարարել համաներում: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որոշ չափով մեղմացնելու հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները: Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում, 20 դատապարտված անձանցից ազատ կարձակվի 5-ը, 18 կալանավորված անձանցից՝ 2-ը, հաշվառման մեջ գտնվող 277 անձանցից 126-ը: Ընթացիկ քրեական գործերով հնարավոր չի եղել հաշվարկներ կատարել: Երկրորդ ընթերցումը նախատեսված է մայիսի 18-ի 17.00-ին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |