Կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը երկարաձգել է 5 տարով18 մայիսի 2023 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 5 տարով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը` մինչև 2028-ի օգոստոսի 13-ը, հայտնում է Sputnik Արմենիան։ Որոշումն ընդունվել է գործադրի այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։ Որոշման նախագծում ասվում է, որ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 13.08.2008թ.-ին կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր, որով նշված տարածքը և 17,586,280 ՀՀ դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 13.08.2023թ. ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել պաշտոնաթող նախագահին։ Բացի այդ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով Պետական գույքի կառավարման կոմիտեին է հատկացվել 2 մլն դրամ։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը «Էրեբունի Պլազայի» 6-րդ հարկից 374.1 քառ.մետր մակերեսով տարածքում գործում է 2008թ–ի օգոստոսի 14-ից, և վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է ս.թ օգոստոսի 13-ին։ Պաշտոնաթող նախագահների գրասենյակների վարձակալության ծախսերը կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.3 հոդվածով, որով առաջնորդվելով էլ ՀՀ կառավարությունը «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ժամկետը որոշել է երկարաձգել ևս 5 տարով: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |