ՌԴ-ում մտադիր են հարկել երկրից հեռացած ռելոկանտներին18 մայիսի 2023 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մտադիր են հարկել երկրից հեռացած ռելոկանտներին։ Խոսքն այն ռուսաստանցիների մասին է, որոնք մեկնելով արտերկիր հարկեր չեն վճարում, սակայն շարունակում են համարվել հաստիքային «հեռահար» աշխատակից, ինչպես նաև այն ֆրիլանսերները (հեռավար աշխատակիցները), որոնք աշխատում են ռուսաստանցի պատվիրատուների համար։ ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկել նրանց Ֆիզիկական անձանց եկամտահարկով՝ վաստակի 13-15%-ի չափով, գրում է Interfax.ru-ն։ Այժմ այդ անձինք կարող են ընդհանրապես ոչինչ չմուծել ՌԴ գանձապետարանին, իսկ ավելի վաղ առաջարկվում էր հարկել նրանց 30 տոկոսով։ Դրույքը միասնական կլինի անկախ ՌԴ հարկային ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից։ Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի մեկնարկից հետո ՌԴ-ից հարյուր հազարավոր մարդիկ են հեռացել, մի մասին տեղափոխել է հենց գործատուն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |