Պետդեպ․ ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանն՝ անկախ բանակցությունների վայրից19 մայիսի 2023 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ նրանից, թե որ հարթակում են ընթանում բանակցությունները։ Այդ մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Պատելը։ «Կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունեցել՝ Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- հայտարարել է Պատելը` մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է «Ազատությունը»։ Մայիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպումից հետո և Քիշնևում Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ ծրագրված հունիսմեկյան հանդիպումից առաջ ևս մեկ բանակցություն է նախատեսվում Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Մայիսի 25-ին նախատեսված մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ՝ մայիսի 19-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |