Թունավորում՝ Արտաշատի մանկապարտեզներից մեկում․ 14 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Թունավորում՝ Արտաշատի մանկապարտեզներից մեկում․ 14 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---