Ucom-ի գլխավոր տնօրենը Yerevan Tech Forum 2K23-ում կարևորել է առաջնորդության դերը թվային փոխակերպման ճանապարհի19 մայիսի 2023 - 18:49 AMT PanARMENIAN.Net - 2023 թվականի մայիսի 19-ին Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ոգեշնչել է Yerevan Tech Forum 2K23 համաժողովի մասնակիցներին՝ հանդես գալով որպես հիմնական բանախոս «Առաջնորդության վճռորոշ դերը թվային փոխակերպումը հաջողությամբ իրականացնելու գործում» թեմայով: Միջոցառումը, որը կենտրոնացած էր տեխնոլոգիաների և նորարարության վերջին շրջանի առաջընթացի վրա, անթերի հարթակ էր ստեղծել Յիրիկյանի համար՝ կիսվելու հեռահաղորդակցության ոլորտում մոտ 25 տարվա փոփոխությունների իրագործման իր գիտելիքով և փորձով: Ի հավելումն, Speedtest Award™-ի արժանացած Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարար Ucom-ն առաջարկել է տեխնիկական աջակցություն՝ ապահովելով գերարագ ինտերնետ կապ համաժողովի ամբողջ ընթացքում: Հանդիսատեսն ակտիվորեն ունկդրել է պարոն Յիրիկյանի՝ մեծ փորձի վրա հիմնված խորագետ ելույթը և մասնակցել թվային փոխակերպման շուրջ ավելի լայն քննարկումների:
«Թվային փոխակերպումը դուրս է մակերեսային փոփոխությունների սահմաններից, ինչպիսիք են նոր ծրագրակազմի ավելացումը կամ ընթացակարգային մի քանի շտկումների իրականացումը: Այն առաջնորդներից պահանջում է մտածված և նվիրյալ հանձնառություն, ընդհանուր տեսլականի ստեղծում և հենց դա որպես առաջնային նպատակ սահմանելը, այլ ոչ բազմաթիվ մրցակցող նախաձեռնություններից մեկը: Այն պետք է ներթափանցի կազմակերպության գործունեության հիմնական ուղղությամբ՝ խթանելով գործակցությունը և ակտիվորեն հաշվի առնելով թվային խորը գիտելիքներ ունեցող մարդկանց կարծիքը: Ղեկավարությունը պետք է պատրաստ լինի բարելավելու սեփական թվային կարողությունները և ուղղորդելու կազմակերպությանը և դրա ապագա առաջնորդներին դեպի թվայնորեն կառավարվող աշխարհ», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նա ընդգծել է, որ թվային փոխակերպման հետ «հաշտվելը» հատկապես կարևոր է այսօրվա պայմաններում, քանի որ այն բավարարում է ինչպես Z, այնպես էլ Ալֆա սերունդների կարիքներն ու ակնկալիքները, որոնք ըստ էության կապված ու ապավինում են թվային տեխնոլոգիաներին իրենց անձնական և մասնագիտական կյանքում: Երևանի տեխնոլոգիական համաժողովը փորձառու ձեռներեցներին և մասնագետներին հարթակ է տրամադրել՝ համախմբվելու և քննարկելու թվային փոխակերպման ռազմավարությունների վերջին ձեռքբերումները: Այս անգամ համաժողովը հյուրընկալել էր նաև միջազգային բանախոսների, ովքեր ոգեշնչում և գործնական խորհուրդներ են տվել՝ թվային փոխակերպման միջոցով բիզնեսները հաջորդ մակարդակ բարձրացնելու համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |