Քերոբյան․ ՀՀ է ժամանել 118,000 ռելոկանտ, որոնցից 50,000-ը՝ այլազգի![]() 19 մայիսի 2023 - 18:55 AMT PanARMENIAN.Net - 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Հայաստան է ժամանել 118,000 մարդ, որից մոտ 50, 000 օտարերկրյա քաղաքացիներ են։ Այդ մասին Yerevan Tech Forum 2k23-ում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Ժամանածներից 68,000-ը «յան» ազգանուն ունեն, այսինքն` էթնիկ հայեր են, իսկ 50,000-ն այլազգիներ են, որոնք մշտական բնակություն են հաստատել մեր երկրում և մտածում են խոր արմատներ գցել այստեղ, ինչը շատ լավ է»,–ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նախարարը նաև հիշեցրել է, որ Հայաստանի ձեռնարկությունները վերջին մեկ տարվա ընթացքում բիզնեսի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հրավիրել են մոտ 300 առաջատար արտասահմանյան մասնագետների: Նրա խոսքով՝ պետությունը բիզնեսին կփոխհատուցի այդ մասնագետների աշխատավարձի 20-70 տոկոսը։ Աշխատավարձի 20 տոկոսը կսուբսիդավորվի այն մասնագետների համար, որոնք ավարտել են աշխարհի 400 առաջատար բուհերից մեկը (ըստ Շանհայի վարկանիշի) կամ աշխատել են աշխարհի առաջատար ձեռնարկություններից մեկում (Fortune 500-ից կամ Forbes 2000-ից): Սուբսիդիայի չափը կավելանա մինչև 50%, եթե մասնագետն ունի գիտական աստիճան։ Քերոբյանի խոսքով` կառավարության նպատակներից մեկը Երևանում բարձր տեխնոլոգիական տարածաշրջանային ՀԱԲ ստեղծելն է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |