Ալիևը՝ Հնդկաստանի դեսպանին․ Հայաստանն արագընթաց տեմպերով զինվում է, ինչը «նոր սպառնալիքներ է ստեղծում»![]() 19 մայիսի 2023 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Հնդկաստանի դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանն արագընթաց տեմպերով զինվում է, ինչը «նոր սպառնալիքներ է ստեղծում»։ «Այսօր Հայաստանում կրկին գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը և շարունակվում են Ադրբեջանի հանդեպ տարածքային նկրտումները»,-ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։ Նա նաև ասել է, թե Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարների զենք է գնում։ «Եթե Հայաստանն իրականում խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենք է գնում»,-ասել է Ալիևը, որը վերջերս է հայտարարել է ռազմական ծախսերի ավելացման մասին։ Մայիսի 10-ին Ալիևը հայտարարել էր, որ 2023-ի պետբյուջեի պարամետրերի վերանայման ընթացքում ռազմական ոլորտին հատկացվող ֆինանսավորումը կավելացվի։ 2023-ի պետբյուջեով պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտների համար նախատեսված է 5․3 մլրդ մանաթ՝ ավելի քան $3․1 մլրդ, կամ բյուջեի ծախսային մասին 16 տոկոսը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |