ՀԱԿ պահանջում է հրապարակել հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»

PanARMENIAN.Net - Երեկ հրապարակված հայ-թուրքական հաշտեցման կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել ստորագրված փաստաթուղթը հրապարակելու պահանջով: ՀԱԿ գտնում է, որ «երկու կողմերը բավարարող կերպով» ձեռք բերված համաձայնությունը հարաբերությունների կարգավորման գործում նշանակում է կողմերի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցությունների ավարտ եւ երկկողմ համաձայնեցված փաստաթղթի ընդունում: Այդ իսկ պատճառով Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի գործող իշխանություններից պահանջում է անհապաղ հրապարակել ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության շահերին առնչվող այս փաստաթղթի` «ճանապարհային քարտեզի» բովանդակությունը: Հայ ազգային կոնգրեսը սույն փաստին քաղաքական գնահատական կտա նշված փաստաթղթի պաշտոնական հրապարակումից հետո:
 Ուշագրավ
---