Քերոբյան․ Ռեկորդային՝ 320 000 քմ բնակֆոնդ է շահագործման հանձնվել![]() 20 մայիսի 2023 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Շինարարություն և ինտերիեր 2023» հոբելյանական 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում շինարարության ոլորտը շատ մեծ ներդրում ունի ՀՀ տնտեսության աճի մեջ։ Նա տեղեկացրել է, որ ռեկորդային՝ 320 000 քմ բնակֆոնդ է շահագործման հանձնվել։ «ՀՀ տնտեսությունը բավական բարձր աճի ուղեծրի վրա է, և անցած տարի մենք ունեցել ենք 12․6 տոկոս: Պետք է նշեմ, որ շինարարության ոլորտը շատ մեծ ներդրում ունի ՀՀ տնտեսության աճի մեջ։ Անցած տարի Հայաստանում տնտեսական աճը շինարարության ոլորտում ավելի քան 12 տոկոս է կազմել, ընդ որում, շահագործման է հանձնվել ավելի քան 320 000 քառակուսի մետր բնակարանային բնակֆոնդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար։ Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում ավելի քան 1600 ընկերություն արդեն օգտվել է ծրագրից և ձեռք բերել 100 մլրդ դրամի սարքավորումներ, և այդ ամբողջ ծավալի մոտավորապես 20 տոկոսը ձեռք է բերվել շինարարական ընկերությունների կողմից»,-ասել է նա։ Ավելի վաղ Քերոբյանը հայտնել էր 022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Հայաստան է ժամանել 118,000 մարդ, որից մոտ 50, 000 օտարերկրյա քաղաքացիներ են։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |