Մայիսի 20-21-ին 6-8 աստիճանով կցրտի![]() 20 մայիսի 2023 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` մայիսի 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, 22-24-ն առանձին շրջաններում։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ը՝ նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-24-ը նույնքանով կբարձրանա։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Երևանում՝ մայիսի 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մայիսի 22-24-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 21-ի ցերեկը մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +21 աստիճան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |