Մայր աթոռի դիվանապետը՝ Փաշինյանին․ Եկեղեցագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան

Մայր աթոռի դիվանապետը՝ Փաշինյանին․ Եկեղեցագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան

PanARMENIAN.Net - Մայր աթոռի դիվանապետ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանն, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հայտարարությանը, ասել է, որ եկեղեցագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան։

Վարչապետը Տավուշում դպրոցականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է կուսակցություն ստեղծել ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալել։

«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,- ասել է Մայր աթոռի դիվանապետը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ապրիլի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իշխանության և եկեղեցու համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ՝ հիշեցնելով, որ շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---