Եվրոպան կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերին25 ապրիլի 2009 - 00:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին EuroNews-ը 10-րոպեանոց հոլովակից ծրագիր սկսեց Հայաստանի մասին, որը ցուցադրվելու է մի քանի անգամ առաջիկա շաբաթվա ընթացքում: Գաղափարն իրականացվել է Հայաստանի եվրոպական բարեկամներ (EuFoA) կազմակերպության աջակցությամբ:«Մենք շատ ուրախ ենք, որ EuroNews-ը հասկանում է ԵՄ-Հայաստան հարաբերություների քաղաքական նշանակությունը: Հայաստանի ու Եվրոպայի միջեւ հարաբերությունները շատ ավելի զարգացած են, քան դա տեսնում են բոլորը, դրանք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման շահերի մեջ մտնող առանցքային ոլորտներից մեկն են»,- նշել է EuFoA գլխավոր քարտուղար Միխայիլ Կամբեկը: Լայնահեռարձակ ալիքն առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը խոսում է նաեւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հնարավոր հաշտեցման մասին եւ նշում քաղաքացիական հասարակության կողմից Հայաստան-ԵՄ հարաբերությունների օժանդակությունը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |