Ամերիկայի հայերն ամաչում են, որ ԱՄՆ-ն մինչեւ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան պարտավոր է ճանաչել Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը: Ոչ միայն ճանաչումը, այլ նաեւ ներողությունները բավական չեն` ներելու համար այդ հրեշավոր հանցագործությունը, որը կատարվել է 1915-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Support Committee for Armenias Cosmic Ray Division-ի ներկայացուցիչ Հովսեփ Դաղդիղյանը: «Որպես ԱՄՆ քաղաքացիներ` ես եւ շատ հայեր ամաչում ենք, որ մինչեւ հիմա ԱՄՆ նախագահները պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս տարի ԱՄՆ-ի հայկական համայնքը մեծ հույսեր ուներ` կապված նրա հետ, որ Բարակ Օբաման կկատարի իր խոստումը եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Հովսեփ Դաղդիղյանը` ավելացնելով, որ մեծ հույսեր է կապում ԱՄՆ Կոնգրես ներկայացրած Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւի հետ:



Հովսեփ Դաղդիղյանի խոսքերով, ում նախնիները ստիպված են եղել լքել իրենց օջախը Խարբերդում, Հայաստանը պետք է պահանջի թուրքական կառավարությունից դադարեցնել հակահայկական քաղաքականությունը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ վերադարձնել Հայաստանի պատմական հողերը: «Հայաստանը եւ հայկական սփյուռքը չպետք է թույլ տան, որ Թուրքիան գամ խփի նրանց միջեւ»,- նշել է նա:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---