Թուրքիայում իմամը հայերին վիժվածք է անվանել23 մայիսի 2023 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մահմեդական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել և միաժամանակ օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը։ Հեռախոսով կատարված տեսագրություններից պարզ է դառնում, որ Գյունդողդուն ասել է․ «Եղբա՛յր, պատրաստե՛ք ձեր զենքերը։ Մայիսի 28-ի պատրաստ պահեք ձեր զենքերը, իմ երկու զենքերն էլ մինչև վերջ լիցքավորված են։ Նա, ով իր վրա վստահ է, թող հրապարակ դուրս գա (մարտահրավեր նետելու իմաստով)։ Ի՞նչ ենք մենք քաշում ձեր ձեռքը։ 80 տարի է այս երկիրը ձեր ձեռքն ի՞նչ է քաշում, հայ վիժվածքների ձեռքն ի՞նչ է քաշում։ Այդքան նահատակներ ունենք», գրում է Ermenihaber-ը։ Մեկ ուրիշ տեսնագրությունից պարզ է դառնում, որ հավատացյալներից Հալիթ Դեմիր անունով մեկը բացասական է արձագանքել զենքերը պատրաստելու իմամի կոչին և մզկիթում հրմշտոց է սկսվել։ Հայտնի է, որ Գյունդողդուն պաշտպանում է իշխանությանը և հաճախ է իշխող քաղաքական ուժի քարոզչությունն անում, ինչից հավատացյալները հաճախ բողոքում են։ Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել զենքերը պատրաստելու վերաբերյալ իմամի կոչի հարցով։ Կիրառված ատելության խոսքի թեմայով դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել: Մայիսի 28-ին Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Առաջին փուլի արդյունքներով 49․52% ձայն ստացել էր գործող նախագահ Էրդողանը, իսկ 44․88%՝ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը, որոշ լուրերի համաձայն, սատարելու է գործող իշխանություններին։ Aksoy վիճակագրական կազմակերպության կողմից անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ Սինան Օղանի օգտին քվեարկած քաղաքացիների 40%-ը նշել է, որ երկրորդ փուլում կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին, իսկ 22․1%-ը՝ Էրդողանի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |