Ֆասթ Բանկը միացել է ՀՀ լիզինգատուների ասոցիացիային![]() 23 մայիսի 2023 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Կարևորելով Հայաստանում լիզինգ ֆինանսական գործիքի արագ տեմպերով զարգացումը՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել է «ՀՀ լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ-ին անդամակցելու մասին պայմանագիրը։ Ֆասթ Բանկը կարևորում է լիզինգային համակարգի մեծ դերը երկրի տնտեսության զարգացման մեջ և պատրաստ է բացահայտել ոլորտում առկա խնդիրները, առաջարկել միասնական լուծման եղանակներ։ Համագործակցությունը նաև ստեղծելու է դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին անմիջականորեն մասնակցելու հնարավորություն։ Ֆասթ Բանկի Բիզնեսի կառավարման տնօրեն-Տնօրինության անդամ Սերգեյ Գասպարյանը նշել է․ «Ուրախ ենք համագործակցել «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի» հետ՝ ոլորտի ստանդարտները և գործընթացները զարգացնելու նպատակով: Որպես վստահելի, պատասխանատու, հաճախորդամետ և թվային լուծումներով Բանկ՝ մենք կարևորում ենք թափանցիկությունը, արդար համագործակցությունը և ոլորտի թվայնացումը։ Անհամբեր ենք համագործակցել «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի» հետ՝ որդեգրված արժեքները ոլորտում տարածելու համար»: Որպես նոր բանկ՝ Ֆասթի համար հատկանշական է լինել տեղեկացված այս գործիքի միջազգային զարգացման տենդենցներից և մարտահրավերներից, նպաստել լիզինգի վերաբերյալ ճանաչողության, իրազեկվածության բարձրացմանը։ Այս նպատակով Բանկի աշխատակիցները հատուկ վերապատրաստում են անցել, որպեսզի լավագույնս տեղեկացված լինեն լիզինգ ֆինանսական գործիքին և դրա կիրառման բոլոր հնարավորություններին։ «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի» նախագահ Արսեն Բազիկյանը ևս վստահություն է հայտնել, որ նոր ձևավորված Բանկը, կառույցին անդամակցելով, կհարստացնի իր գործիքակազմը, թվային նոր լուծումներ կառաջարկի տեղական շուկայում։ Այս համագործակցությունը հաստատում է, որ այս փուլում Ֆասթ Բանկի համար կարևոր է իրազեկ լինել բանկային պրոդուկտների զարգացման միտումներին և մշակել դրանց համապատասխան առաջարկներ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |