Կկայանա Հայաստանում առաջին և ամենամարդաշատ կաթի հյուրասիրությունը23 մայիսի 2023 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին` ժամը 17:00-ին, Seasons այգում կաթի համաշխարհային օրվան ընդառաջ՝ կանցկացվի Հայաստանում առաջին և ամենամարդաշատ «Շա՜տ կաթը շա՜տ սեր է» խորագրով կաթի հյուրասիրությունը։ Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողը կաթնամթերքի առաջատար արտադրող «Երեմյան Փրոդաքթն» է։ Նախաձեռնության նպատակն է նպաստել մեր առօրյա սննդակարգի կարևորագույն մաս կազմող մթերքի՝ կաթի օգտագործման նոր մշակույթի ձևավորմանն ու տարածմանը, կաթնամթերքի օգտակարության հանրայնացմանը։
«Այս քայլով ցանկանում ենք խթանել առողջ և սննդարար կաթի օգտագործումը՝ անօգտակար ըմպելիքների փոխարեն։ Մասնագետները կհավաստեն՝ կաթն ու կաթնամթերքը բալանսավորված սննդակարգի կարևորագույն մաս են։ Հետազտությունները ցույց են տալիս, որ կաթը մաքուր վիճակում մարդիկ շատ հազվադեպ են օգտագործում՝ անգամ տեղյակ լինելով օգտակար հականիշների մասին։ Այս արշավով մենք նպատակ ունենք իրազեկել, որ կաթը ինչպես օգտակար, այլև հաճելի ըմպելիք է, և որ այն պետք է շատ խմել»-, խոսելով նախագծի նպատակներից՝ նշել է «Երեմյան Փրոդաքթսի» մարքեթինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանը։
Ավետիք Սիմոնյանն ընդգծել է, որ միջոցառման կարգախոսը «Շա՜տ կաթը շա՜տ սեր է», քանի որ «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշի աշխատանքի կոնցեպտի հիմքը սերն է՝ յուրաքանչյուր արտադրանք իրենց ամբողջ թիմի սիրո և նվիրումի արդյունքն է, այն արտադրված է սիրով և այդ սերն էլ ուզում են տարածել։ Հայաստանում առաջին և ամենազանգվածային հյուրասիրության ընթացքում «Երեմյան Փրոդաքթսի» ֆերմայի վիտամիններով հարուստ, թարմ, համեղ և տարբերվող, առողջ ու բնական արտադրանքը միաժամանակ ճաշակելու հնարավորություն կունենա ավելի քան 3000 մարդ։
Այն հարցին, թե ինչ հետաքրքիր անակնկալներ են սպասվում միջոցառման մասնակիցներին, Ավետիք Սիմոնյանը նշել է. «Մենք ցանկացել ենք երկու ժամով յուրօրինակ տոն պարգևել մեր սիրելի հայրենակիցներին և քաղաքի հյուրերին։ Այդ օրը նաև մեր ֆերման է գալիս Երևան։ Միջոցառման ընթացքում կցուցադրենք մեր հատուկ գյուղտեխնիկան, կաթ տեղափոխող նոր մեքենան։ Երևան ենք բերելու նաև «Երեմյան Փրոդաքթսի» ֆերմայի սուպեր աստղերին՝ սեր տվող կաթնատու չեմպիոն կովիկներին։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այս ձևաչափով մեր մասնակից-հյուրերը իրազեկ լինեն և ծանոթանան մեր ֆերմային։ Մասնակիցները կարող են լուսանկարվել, մեր մասնագետներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։ Ունենք հաճելի անակնակալ, մեր միջոցառման հատուկ հյուրն է լինելու Hayat Project-ը՝ իր սիրո երգերով։ Այնպես, որ սիրով կսպասենք բոլորին, անպայման փոքրիկների հետ միասին. բարձր տրամադրությունը երաշխավորում ենք»։ Հյուրասիրությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն Սիմոնյան․ Երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի Նա ասել է, որ Հայաստանն իր կողմից ՄԽ լուծարման քայլեր է ասնում և այդ քայլը խաղաղության պայմանագրի կնքումն է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն Դա պատասխան է ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որով Սահմանադրությունը փոխելու պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին |