Չավուշօղլուն հուսով է՝ Հայաստանը «կուղղի սխալը՝ կապամոնտաժի Նեմեսիսի արձանը»24 մայիսի 2023 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 23-ին Անթալիայում ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը, Թուրքիա-Հայաստան հարաբերություններին անդրադառնալով, խոսել է Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ մեղավոր թուրք և ադրբեջանցի քաղաքական գործիչներին պատժելու նպատակով կազմակերպված «Նեմեսիս» գործողությանը նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրմանը Երևանում։ Թուրք նախարարը, Հայոց ցեղասպանությունը որակելով հորինվածք, ընդգծել է, որ հույս ունի, թե Հայաստանը կուղղի այսպես կոչված սխալը (կապամոնտաժի Նեմեսիսի արձանը-խմբ․), հակառակ դեպքում սպառնացել է ձեռնարկել նոր միջոցներ և քայլեր, հայտնում է Ermenihaber-ը։ «Հայաստանում՝ Երևանում, անցյալում մեր ադրբեջանցի եղբայրներին, օսմանյան շրջանի մեր զինվորներին և դիվանագետներին նահատակած ահաբեկիչների համար արձանի կանգնեցումն անընդունելի քայլ էր: Մենք էլ որոշ միջոցներ ձեռնարկեցինք, փակեցինք մեր օդային սահմանը երրորդ երկրներ գնացող ինքնաթիռների համար»,-ասել է Չավուշղլուն։ Խոսելով պահ առաջ Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին, ասել է, որ Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղություն է ցանկանում և այդ գործընթացին աջակցելու համար Հայաստանի հետ որոշ քայլեր է իրականացրել։ Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հուշակոթողի տեղադրմանը, ասել էր, որ դա սխալ որոշում էր, բայց այն կայացրել են քաղաքային իշխանությունները, ոչ թե կառավարությունը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել |