Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Արցախի ԱԺ դիրքորոշմանը24 մայիսի 2023 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների, հայտարարություն է տարածել` մերժելով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հողային ամբողջականության մաս նկատելու որևէ մոտեցում և զորակցություն հայտնելով Արցախի ԱԺ դիրքորոշմանը։ «Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանություններով ու հարակից կառույցներով ու միություններով, իր ամբողջական զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությանը` մերժելով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հողային ամբողջականության մաս նկատելու որևէ մոտեցում ու ճիգ որևէ մեկի, և այս պարագայում հատկապէս ՀՀ վարչապետի ու իշխանության կողմից»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ 1991-ի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական քվեարկությամբ Արցախը ինքնիշխանության իր հավաքական կամքն արդեն արտահայտել է և ապա Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1992-ի հուլիսի 8-ին վերահաստատել է Արցախի ինքնիշխանությունը։ «Միջազգային օրենքի համաձայն ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք։ Հետևաբար, Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը չի կարող զոհը դառնալ համապարփակ խաղաղության հաստատման և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանչնալու փորձերին։ Պետք է լինել արթուն, հեռատես ու մանավանդ՝ միակամ։ Արցախը Ադրբեջանի հողային ամբողջականության մաս կազմելով ոչ միայն կվտանգվի Արցախի ժողովրդի ապահովությունը, այլ նաև Հայաստանի գերիշխանությունը և անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նաև կոչ է արել հայ ժողովրդին համախմբվել և զորակցել Արցախին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |