Բարակ Օբաման հիասթափեցրեց ԱՄՆ հայերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հազարավոր հայեր դուրս էին եկել ամենամյա հիշատակի երթի` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այսօր երթը բազմամարդ էր, բայց այս անգամ ԱՄՆ հայերը երթի էին դուրս եկել մեծ հույսերով` կապված ԱՄՆ նախագահի ուղերձի հետ: Սակայն Բարակ Օբաման չկատարեց իր խոստումը եւ ԱՄՆ հայկական համայնքին հղված իր ավանդական ուղերձում զերծ մնաց «ցեղասպանություն» տերմինի օգտագործումից:



«Մենք ակնկալում էինք, որ մեր նախագահը կպահի իր խոստումը եւ կարտասանի ցեղասպանություն բառը, բայց նա կարողացավ շրջանցել այդ տերմինը: Հիասթափությունը, որ այժմ զգում է հայերի մեծամասնությունը, դժվար է փոխանցել բառերով: Չէ՞ որ մարդիկ հավատում էին Օբամային, որը բազմիցս խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշել է ԱՄՆ քաղաքացի Նազելի Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հեռախոսազրույցում:



Նա նաեւ ընդգծեց, որ ԱՄՆ-ում բնակվող շատ հայեր ամբողջ ընտանիքներով հավաքվել էին հեռուստացույցների առջեւ` նախագահ Օբամայի ուղերձի ակնկալիքով:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---