«Կոմերսանտ»․ Մոսկվայում ակնկալում են առնվազն 2 փաստաթղթի ստորագրում25 մայիսի 2023 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Կոմերսանտ» թերթը, անդրադառնալով մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը, գրում է, որ գագաթնաժողովի ավարտին, համենայն դեպս` Մոսկվայում դա են ակնկալում, առնվազն 2 փաստաթուղթ պետք է ստորագրվի։ Ըստ պարբերականի տվյալների, դրանց համաձայնեցումն ընթացել է մայիսի 24-ի ամբողջ օրվա ընթացքում։ Խոսքը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող փաստաթղթի և Պուտինի, Փաշինյանի և Ալիևի թվով 5-րդ հայտարարության մասին է, որի վրա աշխատել են երկրների ԱԳՆ-ները։ «Մայիսի 23-ին Մոսկվայում հավաքվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը, որը հերթական անգամ փորձել է մեռյալ կետից շարժել տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը՝ Բաքվի համար սկզբունքորեն կարևոր է «կարել երկիրը» ՀՀ տարածքով կայուն լոգիստիկ կապ ապահովելով իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Փաստաթղթերի ընդունումը, որով 2020-ի աշնանից սկսած ձևակերպվում է ռուսական կողմի միջնորդությունը, թույլ է տալիս Մոսկվային խոսել իր կատարած աշխատանքի արդյունավետության մասին և ընդգծել իր դերը Հարավային Կովկասում՝ ԱՄՆ-ում բանակցություններից և Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպումից հետո ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել»,-ասվում է հոդվածում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |