Պապիկյանը չի մեկնել Մինսկ` չի մասնակցի ՀԱՊԿ նիստին![]() 25 մայիսի 2023 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ և չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այս մասին ասել է պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը, հայտնում է «Ազատությունը» Պատճառների մասին ռազմական գերատեսչությունում չեն նշել: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Հայաստանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անգործունակ» կառույց։ Նա չի բացառել, որ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու որոշում կարող է կայացվել, բայց «միայն այն պարագայում, եթե արձանագրվի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ասել էր, որ «հարկ է գիտակցել խոսքերի մանիպուլյացիայից բխող սպառնալիքը»։ «Մենք բազմիցս ենք դա նշել, եթե դա խոսելու ձև է, որով առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել խոսքերի մանիպուլյացիայից բխող սպառնալիքը»,- նշել էր Զախարովան։ Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Հայաստանի անվտանգային խնդիրների մասին, «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ եղել են։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |