Ալիևն 1-ին անգամ մասնակցել է ԵԱՏՄ նիստին․ Ասում է՝ լուրջ նախադրյալներ կան ՀՀ հետ կարգավորման համար

Ալիևն 1-ին անգամ մասնակցել է ԵԱՏՄ նիստին․ Ասում է՝ լուրջ նախադրյալներ կան ՀՀ հետ կարգավորման համար

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին առաջին անգամ մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած պատվիրակությունը։

Ադրբեջանը նիստին մասնակցում է հյուրի կարգավիճակով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը, հայտնում է Haqqin.az-ը։

Նիստում Ալիևը հայտարարել է, որ լուրջ նախադրյալներ կան Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման համար՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---