Բարակ Օբաման ընտրեց ԱՄՆ նախկին նախագահների կողմից փորձված ճանապարհը25 ապրիլի 2009 - 01:56 AMT PanARMENIAN.Net - Օսմանյան կայսրության 1915թ. իրադարձությունների առթիվ հայությանը հղված ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, ինչպես եւ իր բոլոր նախորդները, սահմանափակվեց «Մեծ Եղեռն» բառակապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «94 տարի առաջ տեղի ունեցավ 20-րդ դարի ամենամեծ չարագործություններից մեկը: Ամեն տարի մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերի մասին, որոնք սպանվեցին Օսմանյան կայսրության վերջին օրերին: «Մեծ Եղեռնը» պետք է ապրի մեր հիշողության մեջ, ինչպես այն ապրում է հայ ժողովրդի սրտում:Ամերիկյան նախագահը համարում է, որ պատմության չլուծված հարցերը կարող են ծանր բեռ դառնալ եւ կոչ է անում հաշտվել անցյալի իրադարձությունների հետ: Դրա հետ մեկտեղ Օբաման հատկապես նշում է, որ «1915թ. իրադարձությունների առնչությամբ իմ կարծիքն այդ պատմական հարցում չի փոխվել: Ես հավատարիմ եմ մնում փաստերի բացահայտ եւ լիակատար ճանաչմանը»: Իր ուղերձում Բարակ Օբաման շոշափել է նաեւ հայ-թուրքական մտերմացման հարցը` երկու ժողովուրդներին առաջարկելով լուծել իրենց անցյալի խնդիրները: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ կարեւոր երկխոսություն է տեղի ունենում ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլեւ ինքնին Թուրքիայի ներսում: Նա նաեւ բավականություն է հայտնել Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ «ճանապարհային քարտեզի» ստորագրման փաստի կապակցությամբ եւ կողմերին կոչ արել կատարել իրենց խոստումները: ԱՄՆ նախագահի` հայությանը հղված ուղերձն ավարտում է ափսոսանքը, որ ոչինչ չի կարող վերադարձնել այն մարդկանց, ովքեր կորսվեցին «Մեծ Եղեռնի» ժամանակ: Բայց վերջին 94 տարիների ընթացքում հայ ժողովդրի ձեռքբերումները վկայում են տաղանդի, հայերի ամրության մասին, ինչը արգելք դարձավ նրանց համար, ովքեր փորձեցին ոչնչացնել նրանց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |