Փաշինյան․ ՀՀ-ն ու Ադրբեջանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին![]() 25 մայիսի 2023 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովում, որին հյուրի կարգավիճակով մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։ «Դրա հիման վրա մենք լավ առաջ ենք շարժվում դեպի մեր հարաբերությունների կարգավորում»,-ասել է Փաշինյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Փաշինյանը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների մասին, ինչը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի շրջանակում։ «Ես հուսով եմ, որ կարճ ժամանակում նորմալ, կառուցողական երկխոսություն կսկսվի Բաքվի և Ստեփանակերտի միջև»,-ասել է Փաշինյանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ եռակողմ հանդիպմանը կհաջողվի կոնսենսուսի գալ վիճահարույց հարցերի շուրջ։ Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |