Փաշինյան-Ալիև «լեզվակռիվ» ԵԱՏՄ նիստում՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության շուրջ25 մայիսի 2023 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, որը նույնպես մասնակցում է ԵԱՏՄ նիստին հյուրի կարգավիճակով, լեզվակռիվ է եղել «Զանգեզուրի միջանցք» արտահայտության շուրջ, որի մասին խոսել է Ալիևը։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ այդ արտահայտությունը վերջին տարիներին ծառայել է որպես տարածքային պահանջների արտահայտում Հայաստանի հանդեպ։ Նա հիշեցրել է, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ միջանցք՝ Լաչինի միջանցքը, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ալիևն ասել է, թե իր խոսքերում ոչ մի տարածքային նկրտում չկա և որ դա միջազգային պրակտիկայի մեջ ընդունված եզրույթ է։ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է, Ալիևը չի համաձայնել այդ պնդմանը։ Նշվում է, որ կողմերին փորձել է հաշտեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ասել է, որ տերմինաբանությունը, իրավաբանորեն այլ բառով անվանելով միջանցքը, ճանապարhը, կարևոր է, հակասություններ կան, սակայն, շատ ավելի կարևոր է, որ սկզբունքային հարցի շուրջ՝ տարածքային ամբողջականության հարցում, կա պայմանավորվածություն և դա լավ հիմք է մյուս հարցերի շուրջ պայմանավորվելու համար։ Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |