Օվերչուկ․ Ապաշրջափակումը կսկսվի Մեղրիով երկաթուղու կառուցումից, ՀՀ-ն ելք կստանա դեպի Իրան, ՌԴ

Օվերչուկ․ Ապաշրջափակումը կսկսվի Մեղրիով երկաթուղու կառուցումից, ՀՀ-ն ելք կստանա դեպի Իրան, ՌԴ

PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մայիսի 25-ին Մոսկվայում կայացած ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո ասել է, որ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ապաշրջափակումը կսկսվի Մեղրիով երկաթուղու կառուցումից, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ։

Նշվել է, որ եռակողմ հանդիպմանը կոնկրետ քայլեր են քննարկվել՝ ինչպես կառուցել երթուղին Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, որոնք անջատված են ՀՀ տարածքով, հայտնում է 1tv.ru-ն։

Նա հավելել է, որ Հայաստանի համար, համապատասխանաբար, ելք կբացվի դեպի Իրան, ՌԴ, ԵԱՏՄ։

«Այսինքն, պայմանավորվածությունները ներառում են ոչ միայն երթևեկությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, այլև հայերը կկարողանան միանգամայն հանգիստ իրենց բեռները տեղափոխել Ադրբեջանի տարածքով այլ երկրներ, ուր ուզեն»,- ասել է Օվերչուկը:

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---