Կորել է կապը 2 զինծառայողի հետ․ Բաքուն հայտնել է 2 հայ «դիվերսանտի» ձերբակալման մասին

Կորել է կապը 2 զինծառայողի հետ․ Բաքուն հայտնել է 2 հայ «դիվերսանտի» ձերբակալման մասին

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը «դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել»։

Նշվում է, որ դա «բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայ-ադրբեջանական սահմանի Զանգիլանի հատվածում «դիվերսիոն-հետախուզական խումբ է հայտնաբերվել»՝ 2 հայ զինծառայող ձերբակալվել է։

«Դիվերսիոն խմբի մյուս անդամները կարողացել են հեռանալ պատահարի վայրից՝ օգտվելով բարդ ռելիեֆից»,-գրում է APA-ն։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---