ՌԴ ԱԳՆ․ Կիևը պետք է հաշվի նստի «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ստեղծված տարածքային իրողությունների հետ»![]() 27 մայիսի 2023 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում թվարկել է Մոսկվայի պահանջները Կիևի հանդեպ՝ խաղաղության հասնելու համար։ Մասնավորապես Գալուզինը հայտարարել է, որ Կիևը պետք է հաշվի նստի «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ստեղծված տարածքային իրողությունների հետ»։ Նա հավելել է, որ Կիևը պետք է դադարեցնի մարտական գործողությունները, իսկ Արևմուտքի երկրները պետք է դադարեցնեն զենքի մատակարարումը, ինչպես նաև Ուկրաինան պետք է հրաժարվի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Գալուզինն ասել է նաև, որ «համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու համար Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակին վերադառնա։ Ըստ ռուսական կողմի, կարևոր տարր է նաև «ռուսաց լեզվի պետական կարգավիճակի ամրագրումն օրենսդրական մակարդակով»։ Նախկինում ՌԴ-ն չէր պահանջում Կիևից հրաժարվել Եվրամիությանն անդամակցելուց և ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալ։ 2022-ի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր, որ Մոսկվան դեմ չէ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, քանի որ դա «ռազմական կազմակերպություն չէ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի»։ Ուկրաինան մշտապես կրկնում է, որ պատերազմի դադարեցման միակ պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |