Տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ)

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Երեւանում տասնյակ հազավոր մարդիկ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին XX դարի առաջին ցեղասպանության` 1915թ. Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին եկել նաեւ Սփյուռքի բազմաթիվ պատվիրակություններ` կոտորածից մազապուրծ եղածների հետնորդները: Հավերժ կրակի մոտ Ամենայն Հայոց կաթողիկոսը անմեղ զոհերի հոգեհանգստյան պատարագ է կատարել:



1915-23թթ. սպանվել է շուրջ 1,5 մլն հայ եւ եւս կես միլիոնը սփռվել է աշխարհով մեկ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը, Լիբանանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Վատիկանը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանի սեյմը, ԱՄՆ-ի 42 նահանգներ:



  • (ֆոտոռեպորտաժ)
  •  Ուշագրավ
    Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
    Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
    Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
    ---