Ալիևը՝ ԼՂ մասին․ Խորհրդարանը պետք է ցրել, իրեն «նախագահ» անվանողը պետք է հանձնվի29 մայիսի 2023 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և հայերի հանդեպ, այս անգամ՝ Լաչինից, ուր այցելել էր մայիսի 28-ին։ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանակացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»,-ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը։ Նա ասել է, թե միջազգային կազմակերպություններն ամբոջությամբ համաձայն են Բաքվի դիրքորոշմանը Ղարաբաղի հարցում։ «Հիմա մեսիջներ ենք ստանում այն մասին, թե ինչպիսի՞ն է լինելու նրանց ղեկավարության ճակատագիրը։ Արդյո՞ք ենթակա են համաներման։ Ես էլ ասում եմ՝ պետք է նայենք»,-ասել է Ալիևը։ Ըստ նրա, միակ ուղին, որը մնացել է Ղարաբաղի հայերին, հետևյալն է․ «Ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, դառնալ Ադրբեջանի նորմալ, լոյալ քաղաքացիներ, աղբամանը նետել իրենց կեղծ «պետական ատրիբուտները» և լուծարել խորհրդարանը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |