Ղրիմի ինքնավարությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես հանդիսանում է հիշատակի օր25 ապրիլի 2009 - 03:25 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի հայերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հարգել են Սիմֆերոպոլում աղոթքով, հանրահավաքով եւ երթով: Միջոցառմանը մասնակցել է մինչեւ 500 մարդ: Հավաքվածները ծածանում էին Ղրիմի Ինքնավար Հանրապետության եւ Հայաստանի դրոշները, ինչպես նաեւ գրացուցանակները` «Թուրքիա', Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է քո ներկային եւ ապագային», «Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության ակտ է», «Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ուղին է դեպի Եվրամիություն» մակագրություններով:«Վերջին օրերի իրադարձությունները հույս են ներշնչում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ շարժումը, այնուամենայնիվ, սկսել է: Մենք հավատում ենք, որ Թուրքիայի ժողովուրդը կկարողանա շրջել անցյալի դժվար էջը եւ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ», - լրագրողներին հայտարարել է Ղրիմի հայկական համայնքի նախագահ Օլեգ Գաբրիելյանը: Հայ ժողովրդի ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ պետությունների կողմից: Ուկրաինան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Ղրիմի Գերագույն ռադան 2005 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ճանաչել է որպես ինքնավարության տարածքում հիշատակման պաշտոնական օր: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |