«Այբ» դպրոց. Կրթելով սերունդներ29 մայիսի 2023 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Կրթել սերունդ՝ հանուն ապագայի. արդեն 12 տարի «Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է ստեղծում։ Ազգային հիմքի վրա մշակվում են կրթական եզակի տեխնոլոգիաներ՝ հայկական կրթության մրցունակությունը բարձրացնելու համար։ «Այբ» դպրոցում հավատացած են, որ դպրոցական միջավայրը կրթության անմիջական մասնակիցն է. այստեղ կարևորվում է, որ սերունդը պատասխանատու լինի նաև շրջակա միջավայրի համար։ «Այբ» դպրոցում առաջնային է անդադար զարգացումն ու ծախսերի արդյունավետության բարձրացումը. դպրոցն օգտագործում է «կանաչ» էներգիա։
«Այբ» դպրոցի էներգիայի այլընտրանքային աղբյուր ստեղծելու գործընկերն Ակբա Լիզինգն է։ Արևային կայանը դպրոցը կթոթափի ֆինանսական բեռից, կկրճատի ծախսերը՝ ապահովելով երկարաժամկետ խնայողություններ։ 1000-ից ավելի արևային վահանակներով 400 կՎտ հզորությամբ կայանը ապահովում է «Այբ» դպրոցի այլընտրանքային վերականգնողական էներգիան։
«Առաջին կայանը բավականին փոքր էր, և կառուցել էինք փորձնական, որպեսզի հասկանանք՝ որքանով այդ ամենը արդյունավետ կլինի։ Երբ որ տեսանք մեր առաջին կայանի արդյունավետությունը, հասկացանք, որ պետք է միանգամից գնալ ու մեծացնել հնարավորությունները։ Մտածում էինք փուլային տարբերակի մասին, բայց երբ հաշվարկ արեցինք ու մեր գործընկերոջ` Ակբա Լիզինգի հետ այդ գործընթացով անցանք, հասկացանք, որ դրամական հոսքերի տեսանկյունից որևէ տարբերություն չի լինելու, բայց 5 տարի հետո կունենանք ամբողջությամբ ինքնաբավ համակարգ։ Սխալ կլիներ չօգտագործել այդ տարբերակը»,- նշում է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։ «Այբ» դպրոցը կարևորում է «կանաչ» էներգիայի մասսայականացումն ու ներդրումները երկրի էներգետիկ կայունության գործում։ Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է: Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |