Փաշինյան․ Մարդը բնակարան ունի Մաշտոցի պողոտայում, բայց նպաստ է ստանում՝ անտրամաբանական է29 մայիսի 2023 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, անդրադառնալով սոցիալական ոլորտին, ասել է, որ պետության քաղաքականությունն այդ ոլորտում բարեփոխվելու է հետևյալ տրամաբանությամբ․ եթե մարդն աշխատունակ է և շուկայում կա աշխատանք, ինչո՞ւ պետք է սոցիալական նպաստ ստանա։ Նա նաև նշել է, որ կան դեպքեր, երբ մարդիկ ունեն թանկարժեք բնակարաններ Երևանի կենտրոնում, որի արժեքը կարող է հասնել մինչև 500,000 դոլարի, բայց նպաստ են ստանում պետությունից։ «Սա որևէ տրամաբանության մեջ չի մտնում», - ասել է նա։ Փաշինյանը նշել է, որ իրեն զեկուցել են, որ կա մարդ, որը բնակարան ունի Մաշտոցի պողոտայում, բայց նպաստ է ստանում։ Նա նաև նշել է, որ կան մարդիկ, որոնք նպաստ են ստանում, բայց մեծ գումարների վարկ են փակում «Կամ մարդիկ կան, որ 26 կամ 30 հազար դրամ նպաստ են ստանում, բայց ամսական 400,000 դրամ վարկ են փակում։ Ամեն ամիս վարկ է փակում, բայց պետությանն ասում է՝ ինձ 30 հազար դրան աջակցություն տրամադրեք։ Նկատի ունեմ՝ սոցիալական քաղաքականության առումով մեր պատկերացումները որոշակիորեն պետք է փոխվեն», - ասել է նա։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա |