Սիմոնյանը՝ Բերձրում Հայրենականի հերոսների հուշահամալիրի ոչնչացման մասին․ Երկակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն![]() 30 մայիսի 2023 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Բերձորում Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրի ոչնչացմանը, խոսել է երկակի ստանդարտների մասին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Արձագանք կլինի՞, ռեպորտաժներ կամ թոք շոուներ կլինե՞ն, որտեղ հայրենասերները կփոթորկվեն մեր մեծ հաղթանակը պղծելու համար։ Կամ միգուցե բավարարվեք կողմերին ուղղված զսպվածության ավանդական կոչո՞վ: Երկակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն, իսկ հետո` դեմքի զարմացած արտահայտություն, թե ի՞նչը և ե՞րբ այնպես չի եղել»,-ասվում է նրա գրառման մեջ։ Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը» հայտնել է Ադրբեջանի մշակութային անհանդուրժողականության և վանդալիզմի հերթական դրսևորման մասին, այս անգամ՝ Բերձորում։ «Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։ Արդեն որերորդ անգամ Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ, կամ հուշահամալիր։ Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում հերոսաբար զոհված հայորդիներին: Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն էր փորագրված: Փառքի հուշահամալիրը իր մեջ ընդգրկում էր երեք խաչքար: Մեկը նվիրված «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված էր Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը Վազգեն Սարգսյանին»,- ասվում է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» հայտարարության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |